Կաց. Իսրայելը պատրաստ է ոչնչացնել Իրանի ցանկացած նոր գերագույն առաջնորդի

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Փորձագետների խորհրդի (88 անդամից բաղկացած մարմին, որը նշանակում է Իրանի գերագույն առաջնորդին) կողմից ընտրված ցանկացած նոր իրանցի առաջնորդ անընդունելի կլինի Իսրայելի համար, եթե նա շարունակի պայքարել իրենց դեմ։

«Իրանական ահաբեկչական ռեժիմի կողմից նշանակված ցանկացած առաջնորդ՝ Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու և իրանցի ժողովրդին ճնշելու իր ծրագիրը շարունակելու համար, կդառնա սպանության հստակ թիրախ», – կացի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Փորձագետների խորհուրդը շուտով կնշանակի փետրվարի 28-ին իսրայելա-ամերիկյան համատեղ հրթիռային հարձակման ժամանակ սպանված այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդին:

Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, համարվում է հավանական իրավահաջորդներից մեկը. հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը:

Leave a Comment