Իսրայելի օդային հարվածի հետևանքով Լիբանանում զոհվել է առնվազն 6 մարդ, 8-ը՝ վիրավորվել

Բեյրութի արվարձանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, իսկ ևս ութը՝ վիրավորվել, «Կոմերսանտի» հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ 

Մարտի 3-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ), Իրանում ռազմական գործողություններին զուգահեռ, հարձակում են սկսել հարավային Լիբանանի վրա։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 52 և վիրավորվել 154-ը։

Մարտի 2-ին ԻՊՈւ շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի դեմ գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակը կանխատեսում է, որ գործողությունը կտևի մի քանի օր։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

Leave a Comment