
«Դուք մտածում եք մինչև հունիս ինչ-որ կերպ յոլա տանել այս համակարգը, հետո՝ ինչ լինում է թող լինի, ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով»,- ԱԺ-ում խոսելով առողջության ապահովագրության մասին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նրա խոսքով՝ համակարգի գործելու շարունակելիությունն այս իշխանության օրոք վտանգված է. «Օրենքում ո՛չ որակի կատարման մեխանիզմներ կան նախատեսված, ո՛չ վերահսկողության»: