
Իրանն անօդաչու թռչող սարքով հարձակվել է Բահրեյնի Ջուֆեյր քաղաքում գտնվող ամերիկյան բազայի վրա, հաղորդում է Tasnim-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է ավերածությունների և քաղաքացիական զոհերի։ Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։