Շիրակի մարզում թույլ ձյուն է տեղում

Շիրակի մարզում թույլ ձյուն է տեղում

Մարտի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment