Ստամբուլի «Arel» համալսարանում տեղի է ունեցել «Երկրաշարժի շաբաթ. ռիսկի մի դիմեք, կանխարգելեք» խորագիրը կրող քննարկում, որին մասնակցել է ճապոնացի հայտնի սեյսմոլոգ Յոշինորի Մորիվակին։ Նա նշել է, որ Թուրքիան գտնվում է սեյսմիկ գոտում ու համեմատել Ճապոնիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան»,- նշել է սեյսմոլոգը։
Անդրադառնալով Մարմարայի շրջանին՝ նա նշել է, որ Բանդըրմայի, Բալըքեսիրի և Դեմիրքյոփրուի գծի երկայնքով երկար ժամանակ էական ակտիվություն չի եղել, ինչը վկայում է ռիսկի կուտակման մասին:
Նա նշել է, որ անցյալ տարի Բալըքեսիրում տեղի ունեցած ցնցումները պայմանավորված էին մագմայով, այլ ոչ թե բեկվածքի շարժմամբ, և հավելել է, որ Մարմարա ծովի բեկվածքների գծերում ակնկալվում է բարձր ուժգնությամբ երկրաշարժ։