Մենք կխզենք Իսպանիայի հետ բոլոր կապերը․ Թրամփ

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կոշտ հայտարարություններով՝ անդրադառնալով Իսպանիային և Մեծ Բրիտանիային։ Թրամփը նշել է, որ Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմական բազաները՝ հավելելով, որ Վաշինգտոնը դրանց կարիքը չունի և կարող է վերանայել երկկողմ առևտրային հարաբերությունները։

Իրանին վերաբերող հարցին պատասխանելով՝ նա ընդգծել է, որ Իսրայելը չի ստիպել ԱՄՆ-ին որևէ գործողության դիմել Իրանի դեմ՝ հավելելով․

«Գուցե ես եմ նրանց դրդել»։

Նա նաև պնդել է, թե Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև օդային պաշտպանության համակարգերը արդյունավետ չեն գործում։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը քննադատել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ նշելով, որ դժգոհ է Միացյալ Թագավորությունից։

Leave a Comment