45-ամյա կինը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ փետրվարի 27-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 45-ամյա մի կնոջ։

Նա անցած տարվա դեկտեմբերից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։

Դեպքի մասին տեղյակ է պահվել հետախուզում նախաձեռնողը։

Leave a Comment