Իսրայելը չի ստիպել ինձ հшրձակվել Իրանի վրա․ գուցե ես եմ ստիպել նրանց դա անել․ Թրամփ



Tert.am-ը գրում է․


Իրանը չունի նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, օդային պաշտպանության համակարգ, նրանց ռադարները անջատված են։ Ամեն ինչ շարքից դուրս է եկել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։



«Իսրայելը չի ստիպել ինձ հարձակվել Իրանի վրա։ Գուցե ես եմ ստիպել նրանց դա անել»,-լրագրողներին ասել է Թրամփը։

Նա նշել է, որ պատրաստվում են խզել Իսպանիայի հետ բոլոր կապերը։


«Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Իսպանիան մեզ ասաց, որ չենք կարող օգտագործել նրանց բազաները, և դա նորմալ է, մեզ դրանք պետք չեն։ Եթե մենք ուզում ենք, կարող ենք պարզապես թռչել և օգտագործել դրանք։ Ոչ ոք չի ասելու մեզ, որ չօգտագործենք դրանք»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment