Փետրվարի առաջին տասնօրյակում Հայաստանում ի հայտ եկան ոչ անհայտ թրամփյան (Զանգեզուրյան) «հանուն խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) միանգամայն նշանակալի շեշտադրումները։ Դրա նախաձեռնողները ոչ մի պատրվակով պատրաստ չեն Ռուսաստանին, որի դաշնակիցը համարվում է Հայաստանը, թույլ տալ մտնել ԱՄՆ–ի համար արտատարածքային, ընդգծենք՝ տրանսպորտային-էներգետիկ միջանցքային նախագիծ։ Այս վարկածը, հիմնվելով մի շարք փոխկապակցված փաստերի վրա, տեղ գտավ ««Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար» հոդվածում։
Տվյալ դեպքում նախատեսվում է ոչ միայն ՌԴ–ի արգելքը TRIPP երկաթուղային հատված, այլև այդ կանխարգելումն առավել երաշխավորելու համար՝ 2008 թվականից Հայաստանի երկաթուղիների ոլորտում գործող Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի հնարավոր չեղարկումը։ Այս ամենն արվում է, համենայնդեպս արդեն բարձրաձայնվում է, Բալկաններ և Արևելյան Միջերկրական ծով դուրս եկող Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման նախաշեմին (ս.թ. առաջին կիսամյակում)։ Հետևաբար, TRIPP-ն իր քաղաքական աշխարհագրության, տարանցիկ և տնտեսական սյուժեի մեջ ավելին է, քան այժմ հայտարարվում է:
Եթե ավելի մանրամասն՝ 2025 թվականի դեկտեմբերի կեսերին Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ «Ռուսաստանին խնդրել է շտապ կարգով վերականգնել հայկական երկաթուղու այն հատվածները, որոնք տանում են դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ»։ Ենթադրվում էր օգնություն Հարավկովկասյան երկաթուղուց (ՀԿԵ), որը Ռուսական երկաթուղիների դուստր կառույցն է, որը 2008-ին Հայաստանի երկաթուղիները 30 տարվա կոնցեսիայի է արժանացել՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։
Հիշյալ խնդրանքն ավելի քան տարօրինակ բնույթ էր կրում, քանի որ, հստակեցնելով ՌԴ-ի և TRIPP-ի փոխհարաբերությունների անհեռանկարությունը՝ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը հայ-ամերիկյան է, և դա «հստակ գրված է հռչակագրում»:
Իսկ այստեղ երրորդ կողմի մասնակցությունը «կարող է քննարկվել Երևանի և Վաշինգտոնի միջև»։ Ընդ որում, վարչապետը հավելել է՝ «Հայաստանը կարող է Ռուսաստանից հետ վերցնել իր տարածքում երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը, եթե դրանց վերականգնման ժամանակ Մոսկվան որևէ խոչընդոտ կամ դժվարություն ունենա»: Այսինքն, ստացվում է, որ հայկական երկաթուղու որոշակի «վերականգնումը» պաշտոնապես TRIPP տարանցիկ նախագծի անբաժանելի մա՞սն է կազմում։
Օրերս ավելի կոնկրետ արտահայտվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահը. «Ռուսաստանի մասնակցությունը «Թրամփի երթուղի» նախագծին չի դիտարկվում։ TRIPP-ի շրջանակներում դա մի փոքր անհեթեթ է թվում, քանի որ, ըստ էության, կնշանակեր ամեն ինչ անել, որպեսզի TRIPP-ը չաշխատի»:
Սա Ռուսաստանի դիվերսիոն դերի ավելի քան ակնհայտ ակնարկ է: Սիմոնյանի խոսքով՝ կարող է ստեղծվել առանձին նախաձեռնություն՝ Ռուսաստանի մասնակցությամբ երթուղիներ կամ ճանապարհներ բացելու համար: Պարզ ասած՝ TRIPP նախագծի իրագործելիությունն ուղղակիորեն կանխորոշվում է դրանում Ռուսաստանի Դաշնության բացակայությամբ: Այ քեզ, դաշնակից:

Օրերս նույն տոնայնությամբ, եթե ոչ ավելի կոշտ արտահայտվեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ տարածաշրջանում սահմանների վերջնական ապաշրջափակման դեպքում ՀԿԵ – ն «պարտավոր է (հենց պարտավոր է։- խմբ․) կրկնապատկել ներդրումները»։
Նա նաև կասկած է հայտնել, որ Մոսկվան կմասնակցի հաղորդակցությունների բացմանը, քանի որ «դա այժմ դիտարկվում է որպես արևմտյան նախագիծ»:
Քաղաքագետը զգուշացրել է՝ եթե ռուսական կողմը հրաժարվի կատարել իր պարտավորությունները, ապա Հայաստանը ստիպված կլինի փոխել երկաթուղու կարգավիճակը և ներգրավել այլ, հնարավոր է, օտարերկրյա օպերատորների: Կարծես թե Ստեփանյանին այս հրահանգը, այսպես ասած, տրվել է վերևից։ Իսկ մյուս ներդրողների համար, ամենայն հավանականությամբ, ենթադրվում է ամերիկյան ընկերություն, որն ունի վճռական 74% բաժնեմաս TRIPP-ում:
Նշենք՝ ռուսական կողմը մտադիր չէ ինքնալուծարվել նախագծից նույնիսկ վերոնշյալ իրավիճակում։ Օրերս Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է՝ Մոսկվան «ուշադիր հետևում է նախագծի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է քննարկել այդ նախաձեռնությանը միանալու հարցը»:
Հիշեցնելով, որ ՌԴ-ն կոնցեսիայի հիման վրա մասնակցում է «Հայաստանում երկաթուղային ոլորտի զարգացմանն ու պահպանմանը»։
Դեսպանը հավելել է՝ Ռուսաստանը «կանգնած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ակունքներում (2020-21թթ․:- խմբ.), ինչը հանգեցրել է հանրապետությունների միջև կապերի ապաշրջափակմանը»:
Այս կապակցությամբ հիշեցնենք՝ 2020-21 թվականների եռակողմ պայմանավորվածությունները տարածքային վեճերի պատճառով ուղղակի կամ անուղղակի սաբոտաժի են ենթարկվել Երևանի և Բաքվի կողմից, հատկապես նույն Զանգեզուրի՝ այժմ TRIPP միջանցքում։ Իսկ Վաշինգտոնին 2024-25 թվականներին հաջողվեց Երևանին և Բաքվին պարտադրել ֆինանսական և քաղաքական պայմաններ, որոնց պայմաններում նրանց վեճերն ի չիք դարձան, իսկ նույն միջանցքը ղեկավարելը նախատեսված է ԱՄՆ-ի նույն ընկերության կողմից։
Ռուսաստանը, նշում է Կոպիրկինը, «ելնում է այն բանից, որ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը պետք է զարգանա փոխշահավետ և իրավահավասար հիմունքներով՝ հաշվի առնի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը»: Բայց փաստ չէ, որ ՌԴ-ի նման դիրքորոշումը լսելի է Վաշինգտոնում կամ Երևանում։
Որոշ տեղական աղբյուրներ հաղորդում են նույն TRIP-ի համատեքստում նոր, դեռևս ոչ պաշտոնական նախագծի մասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր երկաթուղու կառուցման մասին՝ Սոթք (Արևելյան Հայաստանի սահմանն Ադրբեջանի հետ)-Կուշչինի կամուրջ/Դաշկեսան (Արևմտյան Ադրբեջան) գրեթե 60 կմ երկարությամբ: Այն կծառայի Դաշկեսանի երկաթի հանքաքարը և քիմիական նյութերը ամենակարճ ճանապարհով Հայաստանի տարածքով Թուրքիա արտահանելու համար: Եվ միևնույն ժամանակ կդառնա նոր տրանսակովկասյան միջանցք՝ շրջանցելով ՌԴ-ն։

Մի խոսքով, ելնելով նշված փաստերից և միտումներից՝ ակնհայտ է ՌԴ-ի խոչընդոտմանն ուղղված ԱՄՆ-ի տնտեսաքաղաքական ներթափանցման արագացումը Հարավային Անդրկովկաս։ Արդեն այսօր դա տարածաշրջանում, համենայնդեպս Հայաստանում, ԱՄՆ ազդեցության նկատելի աճ է արձանագրել։ Իսկ այդ համալիր տենդենցին աջակցելու համար գործը կհասնի նաև ռազմաբազայի ստեղծմանը․․․
Ալեքսեյ Բալիև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի