Իսրայելը չի ստիպել ինձ, ես եմ դա արել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չունի նավատորմ, ռազմաօդային ուժեր և օդային պաշտպանության համակարգ, իսկ նրանց ռադարները անջատված են։

Նրա խոսքով՝ ամեն ինչ շարքից դուրս է եկել։

«Իսրայելը չի ստիպել ինձ հարձակվել Իրանի վրա։ Գուցե ես եմ ստիպել նրանց դա անել»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ նախատեսում են խզել Իսպանիայի հետ բոլոր կապերը։

«Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Իսպանիան մեզ ասաց, որ չենք կարող օգտագործել նրանց բազաները, և դա նորմալ է, մեզ դրանք պետք չեն»,– ասել է Թրամփը:

Leave a Comment