ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է խզել բոլոր առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ, քանի որ վերջինս հրաժարվել է ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի:
«Նրանք ունեն հիանալի մարդիկ, բայց չունեն հիանալի ղեկավարություն։ Եվ, ինչպես գիտեք, նրանք ՆԱՏՕ-ի միակ երկիրն էին, որը չհամաձայնվեց [ռազմական ծախսերը] հասցնել 5%-ի։ Ես չեմ կարծում, որ նրանք մտադիր են համաձայնել որևէ բան բարձրացնել», – ասել է նա Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Թրամփի՝ Իսպանիան ցանկանում է ամեն ինչ պահել 2%-ի վրա։ «Ես կարող եմ վաղը, կամ ավելի լավ է՝ այսօր, փակել Իսպանիայի հետ կապված ամեն ինչ, Իսպանիայի հետ կապված բոլոր բիզնեսները։ Ես իրավունք ունեմ վերջ դնել դրան։ Ես կարող եմ էմբարգո կիրառել։ Ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ», – եզրափակել է Սպիտակ տան նախագահը։
Ավելի վաղ նա նշել էր, որ ամերիկյան զինվորականները կօգտագործեն Իսպանիայում գտնվող բազաները Իրանի դեմ գործողության ժամանակ՝ չնայած Մադրիդի դժգոհությանը։
