Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների

Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանին:

Նույն հրամանով ոստիկանությունում ծառայությունից ազատվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը:

Ինչպես նաև ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետ Գրիգոր Մկրտչյանն ու ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Վարդան Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է «24Նյուզ»-ը։

Leave a Comment