Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին, տեղեկացնում է նախարարությունը։
«Նախարարն իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին՝ զոհերի կապակցությամբ և կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը։
Սրբուհի Գալյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջև քրեական գործերով իրավական օգնությանն առնչվող հարցերին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և աշխատանքային քննարկումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։