8 տարում 8 միլիարդով ավելացրել են պետական պարտքը, 1,2 միլիարդ դոլար իրենք իրենց պարգևավճար են տվել

Քաղաքացիական պայմանագիրը 8 տարվա ընթացքում չկարողացավ երկրում ստեղծել սոցիալական արդարություն. արձանագրում է  «Հայաքվե»  ազգային-քաղաքացիական միավորման ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանը։

Նա զուտ փաստերի հիման վրա է վերլուծում իշխանությունների սոցիալական քաղաքականությունը։ Չնայած 2021 թվականին տված խոստումներին, թե իրենք Հայաստանում աղքատության մակարդակը 50 տոկոսով կրճատելու են, իշխանությունները ոչինչ չեն արել։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը 21,7 տոկոս է, այսինքն՝ 650-700 հազար մարդ աղքատ է, իսկ իշխանությունը իրականացնում է սոցիալական զուտ մակերեսային «բարեփոխումներ»։ Զուգահեռաբար՝ աճում է պետական պարտքը, պետությունը նոր վարկեր է վերցնում։

Փաստացի երկիրը պահվում է  պարտքով, բայց իշխանություններն իրենք իրենց բոլ-բոլ պարգևավճարներ են հատկացնում պետբյուջեից։

«Պետական պարտքին զուգահեռ՝  բավական ծանր վարկեր են վերցնում։ 2025 թվականին մոտ 2 միլիարդ դոլար հատկացվել է պետական պարտքի մարմանը։ Նրանք ամեն օր թմբկահարում են, թե տնտեսական աճ կա, պետական բյուջեն էլ է մեծացել, բայց չեն ասում, որ երկիրը ստացել են 6 միլիարդ դոլար պետական պարտքով, իսկ 8 տարվա մեջ այդ պարտքը հասցրել են 14,2 միլիարդի։

8 տարում 8 միլիարդով ավելացրել են պետական պարտքը, 1,2 միլիարդ դոլար իրենք իրենց պարգևավճար են տվել։ Պարտքով գումար են վերցնում, որ պետական պարտքը արդյունավետ կառավարեն»,- իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը վերլուծում է Արեգ Սավգուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Leave a Comment