Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Կարապետյանը ոսկե մեդալի համար պայքարում ուժերը չափել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և զիջել 12:15 հաշվով:
Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում:
