«Սահմանազատում չի եղել, որ շարունակվի․ Ադրբեջանին են հանձնվել տարածքներ»․ Ոսկան Սարգսյան

«Սահմանազատում չի եղել, որ շարունակվի․ Ադրբեջանին են հանձնվել տարածքներ»․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանազատում չի եղել, որ շարունակվի․
ԱԺ փոխանախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Կիրանցի և կողքի գյուղերի բնակիչներն ուզում են, որ սահմանազատումը շարունակվի։ 2024-ին սահմանազատում չի եղել, որ շարունակավի, սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին են հանձնվել Կիրանցի կամուրջը, միջպետական ճանապարհի մի հատված, Կիրանց գյուղին պատկանող 15 հեկտար տարածք, Բերքաբերի մոտ, և Կիրանց-Ոսկեպար հատվածում 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը։ Եթե սահմանազատում լիներ, ՀՀ-ին կվերադարձվեին Բերքաբեր գյուղին պատկանող մոտ 900 հեկտար հողերը, որոնք գտնվում են Ջողազի լճի ձախ ափին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment