Երևանում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում ամրան գործելու ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Նվեր Դ.-ն մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 10:00-ի սահմաններում։ Դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 23 հասցեում։
Ըստ կայքի՝ դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների անվտանգությունը չպահպանելու պատճառով, որն առաջացրել է մարդու մահ, հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շինհրապարակում, որպես ամրանագործ։
