Ի՞նչ կա արված, որ չի արվել նախկինում, և արվում է հիմա, ասել է ԱԺ նախագահը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարդկանց հաճելի է շփվել ՀՀ վարչապետի հետ։
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շուրջ քննարկումներին։
«Ի՞նչ կա արված, որ չի արվել նախկինում և արվում է հիմա: Վարչապետը չի՞ գնացել մարզերով, գյուղերով, պերաշկի չի՞ կերել, որևիցե ձևով հետաքրքրություն չի՞ ստեղծել իր շուրջ համացանցում, ի՞նչ նոր բան է արվում, որն առաջ չի արվել»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ պարզապես հիմա ինտենսիվ են այցերը՝ շաբաթ-կիրակի օրերին:
«Տեսնում եք, որ ներկուսակցական շատ ուժեղ պայքար է գնում, քննարկում ենք այդ պայքարը, ընտրություններ են տեղի ունենում: Դա որոշ երկրներում ընդունված պրակտիկա է»,- նշել է Սիմոնյանը:
Աժ նախագահի խոսքով՝ օրենքը չի խախտվում, և դա ներկուսակցական քարոզարշավ է։