Մերձավոր Արևելքի հակամարտությունը տարաձայնություններ է առաջացրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասի միջև: Պատճառն այն հարցն է, թե ով պետք է համակարգի ԵՄ-ի արձագանքը ճգնաժամին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ դիվանագետներին և պաշտոնյաներին։
Պաշտոնյաները հայտնել են, որ Կալլասը և ֆոն դեր Լեյենը շաբաթավերջին, երբ Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվեց, անմիջականորեն չեն շփվել՝ չնայած ակտիվ դիվանագիտական գործունեությանը և միասնական դիրքորոշում պահպանելու ջանքերին։
«Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին ԵՄ-ի արձագանքը բացահայտեց առկա տարաձայնությունները։ ԵՄ երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները վիճաբանել են այն հարցի շուրջ, թե ով է համակարգելու դաշինքի արձագանքը ճգնաժամին»,- գրում է հրատարակությունը։