Երկուշաբթի օրը Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 զինվոր, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով զինվորական պաշտոնյաներին։
«Տասներեք մարդ զոհվել է Քերմանում գտնվող ռազմաօդային բազայի վրա թշնամու հարձակման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ Իսրայելը և ԱՄՆ-ն երկուշաբթի օրը հարձակում են գործել բազայի վրա։