Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 9-րդն է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է․ «ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այժմ 9-րդն է՝ 1951.975 միավորով։


Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան է, իսկ Ռուսաստանը երրորդ հորիզոնականում է։


Ներկայացնում ենք լավագույն տասնյակը․


1.Պորտուգալիա – 2969.781


2.Իսպանիա – 2840․787


3.Ռուսաստան – 2547.128


4.Ղազախստան – 2384․943


5.Ուկրաինա –2344․186


6.Ֆրանսիա – 2317․468


7.Խորվաթիա – 2153․623


8.Իտալիա – 1976․963


9․Հայաստան – 1951․975


10.Սլովենիա – 1921․849»։


Դիտեք նաև՝


Leave a Comment