Ալենի այսօրինակ պատասխանը կարող է վկայել երկու բանի մասին՝ կա՛մ ՔՊ-ում կուտակվել են ինչ-որ դաուններ ու իսկապես չեն հասկնաում մեր անմիջական հարևանությամբ տեղի ուենցողի պատճառներն ու հետևանքները, կա՛մ ուղղակի Իլհամի համար ժամանակ են ձգում այնքան, մինչև որ մոտենա այն հարմար պահը, երբ ասկյարներն ուղղակի ուժով կվերցնեն «Արևմտյան Ադրբեջանի» հողերը, ինչպես բարբառել էր տխրահռչակ Ալլահշուքյուրը:
Ո՞րն է մերձավորարելյան պատերազմից արվելիք թիվ մեկ հետևությունը: Այն մեկն է՝ միջազգային հարաբերություններում փոխվստահության վրա հիմնված պայմանավորվածությունների դարաշրջանն ավարտվել է, համաշխարհային դիվանագիտությունը հայտնվել է աննախադեմ ճգնաժամի մեջ, իսկ կոկրետ Խամենեիի սպանությունը վկայում է այն մասին, որ աշխարհում սկսել է տիրել բացարձակ «բեսպրեդել». եթե կարելի է սպանել շիաների կրոնական առջնորդին, ապա ինչո՞ւ չի կարելի նույնն անել աշխարհի մյուս լիդերների հետ:
Ինչի՞ վրա է հիմնված ալենների խաղաղության մասին անբարո առասպելը, մի բանի՝ Իլհամ-Նիկոլ-Թրամփ փոխհամաձայնության այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհում սկզբունքորեն անհնար է որևիցե համաձայության վրա հենվել ու հայտարարել, թե խաղաղությունը երաշխավորված է. «փոխադարձ վստահություն» կոչվածն այլևս գոյություն չունի, ինչը հանգեցնելու է այնպիսի մի ճգնաժամի, որից անխուսափելիորեն պայթելու է երրորդ համաշխարհայինը:
Հետևաբար՝ «կուկուռուզ» կամ «պեռաժկի» ուտել ավտոբուսներում, երբ աշխարհը գլորվում է գեհենը, կարող են միայն ալենները, որ այնքան հիմար են, որ կարծում են, թե «թուրքի չվանին ցախ դնելով» կարող են երաշխավորել իրենց գոյությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: