Այդ մարդը մերժված է մնալու պատմության մեջ․ Սիմոնյանը՝ Սարգսյանի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է ընդդիմության՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցություն հայտարարություններին՝ փողոցային պայքարի և իմփիչմենթի վերաբերյալ՝ նշելով, որ շուտով ընտրություններ են, և նման կոչերը անիմաստ են։

«Բայց հանրապետականները 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, իրենք ի՞նչ իմփիչմենթ անեն»,- հավելել է  Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է իշխանության հասցեին Սերժ Սարգսյանի մեղադրանքներին՝ առաջարկեց՝ նա թող մասնակցի ընտրություններին, եթե կարող է: 

«Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում: Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ: Այդ մարդը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ»,-  ասել է Ալեն Սիմոնյանը:

Leave a Comment