ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում քննարկել են կենսաթոշակների բարձրացման հարցը․
Թորոսյանը նշել է, որ նախորդ եռամսյակի՝ դեռ չբարձրացված միջին կենսաթոշակը կազմում է 49 հզ․ 451 դրամ, նոր բարձրացումով դառնում է 59 հզ․ 191 դրամ։
«Միայն կենսաթոշակն՝ առանց հետվճարի, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին, բայց կա հետվճար։ 415 քաղաքացի կենսաթոշակն այժմ ստանում է հետվճարով՝ միջինը 7 հզ․ դրամ է»,-ասել է Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ 59 հզ․-ին գումարելով 7 հզ․՝ ստացվում է 66 հզ․ դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամով. «Հետվճարը առանձին փոխանցումով է նստում»,-շեշտել է նախարարը։
