Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հարևան երկրների հետ որևէ հակասությունչկա, սակայն երկիրը «պայքարում է այնտեղ տեղակայված ամերիկացի զինծառայողների դեմ»։
Նա նախազգուշացրել է, որ Իրանը կշարունակի հարվածել ամերիկյան ուժերին, անգամ եթե նրանք «թաքնվեն հյուրանոցներում», և նշել է, որ մյուս ամերիկյան բազաները, նույնիսկ եթե ներկայումս չեն օգտագործվում հարվածներ հասցնելու համար, շարունակում են համարվել օրինական թիրախներ։