«Ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որն աղոթել չգիտի». Ալեն Սիմոնյան

«Ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որն աղոթել չգիտի». Ալեն Սիմոնյան

«Կաթողիկոսին հեռացնելու՝ իշխանության ծրագիրը չիրականացավ. տեսակետներ կան, որ փորձ է արվում ընտրություններից հետո վերադառնալ այդ թեմային… Ինչո՞ւ իշխանությունը այս հարցում զադնի դրեց»,- լրագրողի հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իշխանությունը «զադնի չի դրել»: «Պրոցեսը, որ սկսվել է, անդառնալի է, այլ հարց է՝ ինչ փուլում, ինչ ժամանակացույցում, ինչ գործողություններ կարվեն»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ «գործընթացն ավարտվելու է նրանով, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է»: Դիտարկմանը՝ դժվա՞ր է խոստովանել, որ ձախողել եք 1700-ամյա եկեղեցուն, նշեց. «Ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որն աղոթել չգիտի, «Հայր մերը» չգիտի, խաչակնքվել չգիտի»:

Leave a Comment