Որքա՜ն «խորիմաստ» են հնչում «մեծ փիլիսոփայի» մտքերը, լսում ու «կարկամում ես», լսում ու «փշաքաղվում ես»…
Իսկ հիմա հարց՝ հատկապես ե՞րբ Նիկոլը հասկացավ, որ դիվանագիտությունն ավելի նախընտրելի միջոց է՝ սեփական շահերի սպասարկման համար, քան զենքն ու բանակը: Օրինակ՝ երբ 2019-ին կար դիվանագիտությամբ արցախյան խնդիրը կարգավորելու շանս, ինչո՞ւ որոշեց Ստեփանակերտում Արցախը որպես Հայաստան հռչակել ու, ըստ էության, բանակցությունների դուռը փակել:
Ինչ վեաբերում է բանակին, ապա դրա անուրանալի նշանակությունը պետությունների անվտանգության հարցում լավագույնս ի ցույց է դնում Իրանի շուրջ տեղի ունեցողը. ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումից հինգ էր պակաս, երբ սկսվեց պատերզմը,ինչը վկայում է այն մասին, որ ժամանակակից աշխարհում այլևս պատմության գիրկն անցած աշխարհակարգի կանոնները մեծամասամբ չեն գործում. գործում է բիրտ ուժի օրենքը, ինչը նշանակում է, որ ազգային աղետով կարող է ավարտվել բանակի գլխին Պապիկյան Սուրիկին «կառաուլ» կարգելը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: