17:24 02.03.2026
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում: Մանրամասները՝ այստեղ: …
17:17 02.03.2026
Քննարկվել են երեխաների առցանց անվտանգության խնդիրները
Երևանում կայացել է «Փաստարկներից գործողություն․ քաղաքականության երկխոսություն Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների արդյունքները։ Անդրադառնալով առցանց տիրույթում երեխաների անվտանգությանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ խնդիրը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում․ «Նոր տեխնոլոգիաների այս […] …
12:23 27.02.2026
Քննարկվել են երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության հնարավորությունները
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Եգոր Լիտվինենկոյի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ ֆեդերացիայի խորհրդին կից երիտասարդների օրենսդիր պալատի ներկայացուցիչները։ Այցի նպատակն էր երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների հաստատումը, երիտասարդական նախաձեռնությունների, օրենսդրական կարգավորումների շրջանակում փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող քայլերի քննարկումը։ Ողջունելով ներկաներին՝ […] …
11:58 26.02.2026
Քննարկվել է տարբեր ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող […] …
11:28 26.02.2026
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: «Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական […] …