ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան


ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/ԱՌԿԱ/․Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։


Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի առաջին ալիքին։


Նշվում է, որ հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


Երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ։


Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։


ՀՀ վարչապետը Վրաստան կայցելի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։


Նշվում է, որ տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության աշխատակազմի կողմից։


 

Leave a Comment