
Իրանում խոցվել է իսրայելական արտադրության ևս մեկ Hermes անօդաչու թռչող սարք, հաղորդում է իրանական SNN-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
«Hermes անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Խոմեյնիշահրի (Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահանի նահանգ – խմբ.) երկնքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իրանական զինվորականները խոցել են 21 Hermes անօդաչու թռչող սարք։