
Մարտի 3-4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի Վրաստանում, հաղորդում է 1tv.g-ն։ Փաշինյանին կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հանդիպումից հետո տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը։
Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: