
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարծում է, որ ԱՄՆ գործողությունը Իրանում տարբերվում է Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններից և չի ձգձգվի տարիներ շարունակ։
«Տարբերությունն այն է, որ նախագահը հստակ սահմանել է, թե ինչի է ցանկանում հասնել, և նա պարզապես թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի երկարամյա հակամարտության մեջ՝ առանց տեսանելի ավարտի և հստակ նպատակի»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ նպատակն է ապահովել, որ Իրանը միջուկային զենք չունենա։ «Թրամփը նպատակը ձևակերպել է այսպես՝ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք և պետք է ստանձնի երկարաժամկետ պարտավորություն երբեք չփորձելու վերականգնել իր միջուկային ներուժը»,- հայտարարել է նա։