Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։

Թբիլիսիում նա կհանդիպի Վրաստանի վարչապետի հետ։ Կկայանա նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, որից հետո վարչապետները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

Վրաստան մեկնող հայկական պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ՏԿԵ փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը, Նարեկ Ապիտոնյանը, ՊԵԿ փոխնախագահ Ռ. Գևորգյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ա. Բեգլարյանը և այլք։

Leave a Comment