«ԱՄՆ գործողության հաջորդ փուլն Իրանի համար ավելի կոշտ կլինի»․ Ռուբիո

«ԱՄՆ գործողության հաջորդ փուլն Իրանի համար ավելի կոշտ կլինի»․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում գործողության հաջորդ փուլն ավելի կոշտ կլինի:

«Ես չեմ պատրաստվում բացահայտել մեր մարտավարության մանրամասները, սակայն ամենածանր հարվածները ամերիկյան զինվորականների կողմից դեռ պետք է լինեն։ Հաջորդ փուլն Իրանի համար ավելի կոշտ կլինի, քան հիմա է»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։

Նա նշել է, որ չի կարող հստակ ասել, թե որքան կտևի ԱՄՆ գործողությունն Իրանում։ «Մենք նպատակներ ունենք։ Մենք դա կանենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է պետքարտուղարը։

«ԱՄՆ գործողության հաջորդ փուլն Իրանի համար ավելի կոշտ կլինի»․ Ռուբիո

Leave a Comment