«ԱՄՆ-ն զենքի անսահմանափակ պաշարներ ունի»․ Թրամփ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«ԱՄՆ-ն զենքի անսահմանափակ պաշարներ ունի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի զենքի անսահմանափակ պաշարներ, որոնցով կարող է «հավերժ» պատերազմել։

«Միացյալ Նահանգների զինամթերքի պաշարները երբեք ավելի լավ չեն եղել, քան հիմա է: Մենք ունենք զենքի գործնականում անսահմանափակ պաշարներ»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ում։

Նա կրկին մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին Ուկրաինային անհատույց զենք տալու մեջ. «Բարեբախտաբար, ես վերականգնեցի զինված ուժերը իմ առաջին ժամկետի ընթացքում և շարունակում եմ դա անել։ Միացյալ Նահանգները լավ զինված է և պատրաստ է մեծ հաղթանակների»։

Leave a Comment