ՆԱՏՕ-ն չի մասնակցի Իրանում ԱՄՆ-Իսրայելական գործողությանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Մերձավոր Արևելքում իրականացվող գործողություններին։
Գլխավոր քարտուղարը Իրանը բնութագրել է որպես սպառնալիք հարևան երկրների, ինչպես նաև Եվրոպայի և Ուկրաինայի համար։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքով է պայմանավորված եվրոպացի առաջնորդների դրական վերաբերմունքը Իսլամական Հանրապետության նկատմամբ հասցված հարվածներին։
Ռյուտեն նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը՝ նրան անվանելով «ազատ աշխարհի առաջնորդ»։