Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանի նախագահին – Armenia Today

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ, հայտնել են ՀՀ կառավարությունից։

«Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար»,- նշել է Փաշինյանը։

Նա հեռագրում հավելել է, որ Հայաստանում մեծ անհանգստությամբ են հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Փաշինյանը Փեզեշքիանին համբերություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն է մաղթել։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Խամենեիի մահը: Մարտի 2-ի տվյալներով՝ Իրանում փետրվարի 28-ից ի վեր 555 զոհ կա, որոնց թվում այս պահի դրությամբ հայեր չկան։

Leave a Comment