Տեղի է ունեցել «արնագույն Լուսնի» խավարումը։ Հաջորդ նման երևույթի պետք է սպասել միայն 2028 թվականի վերջին։ Խաղաղ և բացառիկ տեսարանը տեսանելի է եղել այսօր առավոտյան՝ Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայից և Հարավային Ամերիկայի արևմտյան մասից:
Լուսնային և արևային խավարումները տեղի են ունենում շնորհիվ մոլորակների, Արևի և Լուսնի ճշգրիտ դիրքավորման: NASA-ի տվյալներով՝ տարվա ընթացքում դրանք լինում են 4-7 անգամ։
Ամբողջական լուսնային խավարման ժամանակ Երկիրը գտնվում է Արևի և Լուսնի միջև և իր ստվերով ծածկում է Լուսինը: «Արնագույն Լուսինը» դառնում է կարմիր, քանի որ երկրի մթնոլորտից անցած արևի փայլի փոքրիկ ճառագայթները հասնում են Լուսնին: Այն տևում է մի քանի ժամ, իսկ ամբողջական խավարի փուլը՝ մոտ մեկ ժամ։
