Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին մարտի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ-Իսրայել ավիահարվածների հետևանքով Իրանում ստեղծված իրավիճակին, հայ-իրանական սահմանին տիրող իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանը։
Մամուլի ասուլիսը հեռարձակվում է Armenia Today-ի յութուբյան ալիքով։
Դեսպանը հանդիպումը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և ավիահարվածներից զոհված 153 երեխաների։
Ներքաղաքական իրավիճակը կայուն է
Դեսպանը վստահեցրել է, որ Իրանում իշխանության վակուում չի առաջացել: Նրա խոսքով՝ Իսլամական առաջնորդների խորհուրդը շարունակում է կառավարել երկիրն այս անցումային շրջանում:
«Մոտ ապագայում մենք ականատես կլինենք նոր հոգևոր առաջնորդի նշանակմանը», – նշել է դեսպանը:
