
Թուրքիայում հերքել են երկրում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա ենթադրյալ հարձակման մասին տեղեկությունները, նշելով, որ հանրապետությունում օտարերկրյա ռազմական բազաներ չկան։
«Որոշ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե «Թուրքիայում ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել», իրականությանը չեն համապատասխանում։ Թուրքիայում որևէ երկրի պատկանող ռազմական բազաներ չկան», – ասվում է Թուրքիայի նախագահահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թուրքիայի օդային, ցամաքային և ծովային տարածքները, ինչպես նաև ռազմական կառույցները գտնվում են երկրի լիակատար վերահսկողության և ինքնիշխանության ներքո։
«Մեր երկրի վրա որևէ հարձակում չի եղել։ Թուրքիային տարածաշրջանային հակամարտությունների կողմ ներկայացնելուն ուղղված հրապարակումները ապատեղեկատվության ակնհայտ փորձ են», – նշվում է հայտարարության մեջ։