Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը «կեղծ լուր» է որակել Իրանի այն պնդումը, որ Երուսաղեմի վրա հրթիռային հարձակումից հետո վարչապետի ճակատագիրը անհայտ է։
Կիսապաշտոնական իրանական Fars լրատվական գործակալությունը ավելի վաղ հայտնեկ էր, որ Իրանի «Խայբար» հրթիռները հաջողությամբ հարվածել են Նեթանյահուի գրասենյակին և ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի տանը։
Երուսաղեմում մոտ երկու ժամ առաջ օդային հարձակման ազդանշաններ հնչելուց հետո որևէ հրթիռային հարվածի մասին հաղորդագրություններ չեն եղել։ Բոլոր տվյալներով՝ Նեթանյահուի գրասենյակը անվնաս է։
Իրանի խոսնակը նաև պնդել էր, որ Իրանը Քուվեյթի վրայով խոցել է երեք ամերիկյան կործանիչ։ Սրան ի պատասխան էլ ԱՄՆ-ն պնդել էր, որ երեքը պատահաբար խփվել են Քուվեյթի ՀՕՊ-ի կողմից արձակված կրակի հետևանքով։
