
Ակնհայտ է, որ սա մեսիջ է՝ Արևմուտքի թելը ծածուկ կերպով թելող ՔՊ-ին: Սա նշանակում է, որ Իրանում սկսել են որպես սպառնալիք դիտարկել ոչ միայն Ադրբեջանը, այլև դրա կողմից ստրկացված Հայաստանը՝ երկիր, որը, փաստորեն, Նիկոլի պատճառով զրկվել է սեփական ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն վարելու սուվերեն հնարավորությունից. Նիկոլը, պահպանելու համար իր իշխանությունն ու վերարտադրվելու հնարավորությունը, Հայաստանը դիրքավորել է Իրանի թշնամիների ճամբարում այն դեպքում, երբ հայտնի է, թե Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում որքան մեծ է եղել Իրանի գործոնը: Մյուս կողմից՝ բացառված չէ, որ գործ ունենք նաև սադրանքի հետ, որի իրական հեղինակը կարող են և թուրքերը լինել. նրանք երազում են հայ-իրանական հարաբերությունները փչացնելու մասին, ուստի շատ հնարավոր է, որ փորձում են առիթը բաց չթողնել:
Այս իրավիճակում ՀՀ իշխանություններն ուղղակի պարտավոր են անել ամեն ինչ՝ Հայաստանը ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ չդարձնելու: Կարևոր է ոտքի տակ չընկնելն ու Իրանի շահերի դեմ չգործելը նույնիսկ Արևմուտքի հնարավոր ճնշումների դեպքում: Եթե Իրանը հասկանա, որ Հայաստանից իր համար վտանգ է բխում, ապա չի սպասելու Նիկոլի թույլատրությանը՝ հողի վրա գործողությունների դիմելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: