Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ մարտի 5-6-ը ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նախագահ Զելենսկին հայտարարել է, որ եռակողմ հանդիպումը չի չեղարկվում։ Նա հավելել է, որ մարտական գործողությունների պատճառով դեռևս հաստատում չկա, որ այն տեղի կունենա Աբու Դաբիում։
«Ոչ ոք չի չեղարկել հանդիպումը. այն պետք է տեղի ունենա։ Հանդիպումը կարևոր է մեզ համար․ արդյունքները, փոխանակումները կարևոր են»։
Որպես այլընտրանքային վայրեր դիտարկվում են Թուրքիան և Շվեյցարիան։
