Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցեր:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment