Իրանում իշխանության վակում չի ձևավորվել. դեսպան

Իրանում իշխանության վակում չի ձևավորվել. դեսպան

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է երկրի հոգևոր առաջնորդ  Ալի Խամենեիի սպանությանը։

«Սա տեղի ունեցավ մի պայմաններում, երբ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի ցանկացած այլ քաղաքացու պես զբաղված էր իր առօրյա գործերով։ Սա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ Իրանի հոգևոր առաջնորդը շարունակում էր ծառայել հայրենիքին և իրանցի ժողովրդի ազնիվ ձգտումներին»,- ասել է նա: Դեսպանը հիշեցրել է, որ  Ալի Խամենեին դրական վերաբերմունք է ունեցել հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Իրանում բնակվող հայ համայնքի նկատմամբ։

Անդրադառնալով Խամենեի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, դեսպանը վստահեցրել է, որ Իրանում իշխանության վակուում չի ձևավորվել և Իրանի իսլամական պետության պահապանների խորհուրդը շարունակում է այս անցումային ժամանակավոր շրջանում երկրի կառավարումը և մոտ ապագայում իրենք ականատես կլինեն պահապանների խորհրդի կողմից իրանի իսլամական նոր հոգևոր առաջնորդի ներկայացմանը։

Դեսպանը նշել է, որ ագրեսիան ու գործողությունները անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը. «Գործողություների շարունակականությունը տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվի ոչ բարենպաստ պայմաններ: Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»,- նշել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment