Հայերը մշտապես վայելել են Իրանի հոգևոր առաջնորդի հարգանքն ու սերը․ դեսպան

ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ընդգծել է՝ հայերը մշտապես վայելել են ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հարգանքն ու սերը։

«ԻԻՀ հոգևոր առաջնորդի նահատակության վիշտը շատ մեծ է, բայց Իրանի՝ երկիրը պահպանելու ձգտումն ավելի մեծ է։ Իրական ձգտումները մարդու մահվամբ չեն ավարտվում․ դա չհասկացան սիոնիստական և Թրամփի ռեժիմները»,- նշել է դեսպանը։

Շիրղոլամիի խոսքով՝ հարձակման պատճառով 153 աղջիկ աշակերտ է զոհվել։

«Սա անջնջելի ու ամոթալի հետք է թողնում հարձակվողների վրա։
Ցանկացած հարված պատասխան է ունենալու։ Եվ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ցանկացած ռազմաբազա մեր հակահարվածի համար թիրախ է դառնալու։

Մեր հարվածները հարևանների դեմ չեն, այլ ԱՄՆ-ի։ Իրանը 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր է, այս ագրեսիաները նորություն չեն մեզ համար։ Որքան շարունակվի ագրեսիան, այդքան կպաշտպանեք մենք մեր երկիրը»,- նշել է դեսպանը։

Leave a Comment