Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հшրվածել են Նաթանզի միջուկային օբյեկտին



168.am-ը գրում է․


Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը հարված է ստացել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին մարտի 2-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմիններում Իրանի դեսպան Ռեզա Նաջաֆին։


«Նրանք երեկ կրկին հարձակվել են Իրանի խաղաղ, պաշտպանված միջուկային օբյեկտների վրա», – լրագրողներիի հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ նրանց արդարացումը, թե Իրանը ցանկանում է մշակել միջուկային զենք, պարզապես մեծ սուտ է։

Reuters-ի հարցին, թե որ օբյեկտներն են հարվածի ենթարկվել, նա պատասխանել է. «Նաթանզ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment