Փետրվարի 26-ին մահացած հայտնաբերված զինծառայողի (Նարեկ Հակոբյան-խմբ․) մահվան դեպքի վարույթով մեկ անձ կալանավորվել է, հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավդալյանը տեղեկացրել է, որ վարույթի նախաքննության ընթացքում կալանավորվածի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, առավելագույն պատիժը՝ մինչև ցմահ ազատազրկում-խմբ․)։
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել էր զինվորի մահվան լուրը։ ԶԼՄ-ները գրել էին, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում՝ հրազենի գործադրմամբ։
Կարդացեք նաև՝
