Նիկոլական Հայաստանի նման վարքագիծը լրիվ բնական է



Հարցին՝ Իրանի դեմ սկսված պատերազմական գործողությունների առնչությամբ ինչո՞ւ Հայաստանը ցավակցություն չի հայտնում կամ դատապարտում տեղի ունեցողը, ՔՊ-ական «Խոզը» պատասխանել է՝ ասելով, թե ՀՀ կառավարությունը ցանկանում է, որ աշխարհում տիրի խաղաղություն՝ մտահոգված լինելով տեղի ունեցողով: «ՀՀ իշխանությունը զբաղված է ՀՀ գործերով, ՀՀ իշխանությունը խիստ մտահոգված ա տարածաշրջանում տեղի ունեցողով, բայց խնդրում եմ, հարգելի՛ գործընկերներ, մի՛ փորձեք ամբողջ աշխարհում տեղի ունեցողն էնպես ներկայացնել, որ կախված ա ՀՀ իշխանության հայտարարություների կամ…»,-լրագրողներին կոչ է արել Ալեքսանյան Վահագը:

Խոզը փորձել է հարցից «ուխոդ» լինել, ինչը կարեի է բացատրել նրանով,որ Նիկոլի արևմտյան տերերն ուղղակի սրանց արգելել են ավել-պակաս խոսել: Ավելին՝ Նիկոլը դեռ մի բան էլ ուրախ է. Իրանի դեմ պատերազմը թուլացնելու է այդ երկիրը, Կովկասում նրա ազդեցությունը մինիմիզացվելու է, փոխարենն ուժեղանալու է թուրքերի ազդեցությունը մեր տարածաշրջանում, իսկ դա նշանակում է նիկոլական իշխանության հավերժացում՝ Հայաստանի ոչնչացման հեռանկարով:

Ինչ վերաբերում է օբյեկտիվ իրականությանը, ապա Իրանը Հայաստանի հսմար պրակտիկորեն անփոխարինելի է: Թեհրանը Հայատանի ռազմավարական հենարանն է շատ առումերով՝ աշխարհաքաղաքականությունից՝ տնտեսություն. չմոռանանք, որ Սյունիքն այսօր դեռ ՀՀ մաս է գրեթե բացառապես Իրանի կոշտ դիրքորոշման շնորհիվ, ուստի բնավ զարմանալի չի լինի, եթե Թեհրանը Հայաստանի նման դիրքորշումը գնահատի որպես դավաճանություն՝ նկատի ունենալով հատկապես վերջերս Իրանի դեսպանի կողմից հնչեցված խիստ գնահատականները՝ կապված իրանցի ցուցարարների խնդրի հետ:

Նիկոլը թքած ունի. Իրանի թշնամիների պրոյկետն է, հետևաբար՝ նման վարքագիծը լրիվ բնական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment